Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրաապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրաապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամաբ հաստատված կարգի 47-րդ և 49-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրլու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն կից հավելված 1-ի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հարնապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2021թվականի օգոստոսի 27-ի «Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու ն պատակով մրցույթների կազմակերպման համարմրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 69-Աորոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |