Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն ավելացնել 15000,0 հազար դրամով,Արմավիր քաղաքի թիվ 12 մսուր-մանկապարտեզի և Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով,
բ.04 բաժին 9 խումբ 1 դաս`«Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածը ավելացնել -73351,2 հազար դրամով, սահմանել -105428,7 հազար դրամ.
գ. 5 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Այլ նպատակային նյութեր » 4269 հոդվածն ավելացնել 1500,0 հազար դրամով, Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինության ավտոպարկի երկաթյա ծածկի համար համապատասխան ապրանքներ ձեռք բերելու նպատակով, հիմք` «Բարեկարգում» տնօրինության տնօրենի զեկուցագիրը,
դ. 6 բաժին 4 խումբ 1 դաս՝ «Փողոցների լուսավորում » ծրագրի ծախսերի «Սուբսիդիա » 4511 հոդվածն ավելացնել 2000,0 հազար դրամով, Արմավիր քաղաքի Երևանյան մայրուղին հատող վերգետնյա կամրջի գեղարվեստական լուսավորման նպատակով, հիմք` «Արմավիր համայնքի լուսավորություն » ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,
ե. 9բաժին 1խումբ 1 դաս՝ «Նախադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 142668,2 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների համար,
զ. 9բաժին 5խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա » 4511 հոդվածն ավելացնել 586,4 հազար դրամով, «Արմավիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի համերգային դահլիճի բեմահարթակի վերանորոգման և նվագարկիչ ձեռք բերելու նպատակով, հիմք «Արմավիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,
է. 11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 88403.4 հազար դրամով:
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|