Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հաստատել<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում>> տնօրինության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի ««Բարեկարգում» տնօրինության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 93-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |