Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և <<Հայաստանի մանուկներ>> բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված <<ՔՈԱՖ ՍՄԱՐԹ>> երկրորդ էկոհամակարգին առնչվող փաստաթղթերի փաթեթը. ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հավանություն տալ <<Հայաստանի մանուկներ>> բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված <<ՔՈԱՖ ՍՄԱՐԹ>> բարեգործական նախաձեռնությանը` ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արամավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գուղում հիմնել <<ՔՈԱՖ ՍՄԱՐԹ>> երկրորդ էկոհամակարգ:
2. Տալ համաձայնություն ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզիԱրմավիրհամայնքիՄյասնիկյանգյուղումգտնվող՝համայնքայինսեփականությունհանդիսացող հողամասերից 04-066-0221-0001 ծածկագրով 7,3152 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը (վկայական թիվ 18102019-04-0079), 04-066-0222-0001 ծածկագրով 20 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը (վկայական թիվ 21102019-04-0038), 04-066-0222-0002 ծածկագրով 18,9703 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը (վկայական թիվ 18102019-04-0067) 04-066-0222-0003 ծածկագրով 20 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը (վկայական թիվ 18102019-04-0025), 04-066-0223-0005 ծածկագրով 8,3302 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը (վկայական թիվ 21102019-04-0059) և 04-066-0223-0006 ծածկագրով 12,4486 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը (վկայական թիվ 21102019-04-0058)«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ <<ՔՈԱՖ ՍՄԱՐԹ>> երկրորդ էկոհամակարգ հիմնելու նպատակով, նվիրաբերությանպայմանագրովանհատույցսեփականությանիրավունքով տրամադրելուն:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը անհատույց տրամադրելու մասին սահմանված կարգով համաձայնություն ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
2) 2) Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալուց հետո «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ կնքել անհատույց նվիրաբերության պայմանագիր։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |