Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով `
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի « Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները:
1) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա. 01 բաժին 6 խումբ 1դաս՝ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածն ավելացնել 5466,2 հազար դրամով՝ հիմք ընդունելով
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի(ՅՈՒՆԻՍԵՖ-ի), Արմավիրի համայնքապետարանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև կնքված «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ եռակողմ փոխըմբռնման հուշագիրը.
բ. 11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀհամայնքներիպահուստայինֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 5466,2 հազար դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |