Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի « 17 » հուլիսի 2023թ-ի որոշումը, Արմավիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Հավանություն տալ մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ hամայնքի բնակիչների կողմից ներկայացված և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկին՝ համաձայն հավելվածի։ 2. Առաջարկն իրականացնել գնումների մասին օրենսդության և այլ նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան։ 3. Համայնքի ղեկավարին՝ առաջարկի իրականացման ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |