Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի և համայնքապետարանին փոխառությամբ տրամադրված ծառայողական ավտոմեքենաների շահագործման համար վառելիքի ծախսի ամսական չափաքանակները՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 070-Ա որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|