Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող` 04-001-0075-0330 ծածկագրով, 202,0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ մետր քառակուսի մակերեսով հողամասի համար` 13669 / տասներեք հազար վեց հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ, ընդամենը` 2 761 138 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |