Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2022թ. փետրվարի 3-ի թիվ 4657-2022 գրությանը կից պետական փորձագիտական եզրակացությունը.
Արմավիր համայնքի ավագանին որոշումէ. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |