Արմավիրի քաղաքապետի 2005 թվականի փետրվարի 11-ի թիվ 51-Ա որոշմամբ՝ Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ 6ա շենքի հարևանությամբ ինքնակամ կառուցված ավտոտնակի զբաղեցրած 20.5 (քսան ամբողջ հինգ տասնորդական)քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 (տասը) տարի ժամկետով հատկացվել է Էրնեստ Շախիկյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Էրնեստ Շախիկյանի միջև 2005 թվականի փետրվարի 23-ին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր՝ /սեղ. նո 691/:
Հողամասի վարձակալությանպայմանագրի գործողության ժամկետը լրացելէ:
Էրնեստ Շախիկյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝վարձակալողի պարտականությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչականվարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Էրնեստ Շախիկյանի միջև 23.02.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի 15-րդ կետը և Էրնեստ Շախիկյանի 2023 թվականի փետրվարի 21-ի թիվ 1221 դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմավիրի քաղաքային համայնքի և Էրնեստ Շախիկյանի միջև 23.02.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում՝ /սեղ. նո 691/ կատարել փոփոխություն.
1.1 Հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետն երկարացնել մինչև 23.02.2028 թվականը:
1.2 Պայմանագրի 8 կետում նշված վարձակալության իրավունքի տարեկան վարձաչափը կազմում է «64 (վաթսունչորս)» բառերի փոխարեն կարդալ«12000(տասներկու հազար)»բառերը:
2. Իրավաբանական բաժնին` Էրնեստ Շախիկյանի հետ կնքել համաձայնագիր`23.02.2005 թվականին /սեղ. 691/ կնքված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:
3. Գույքին տալ ժամանակավոր հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Սահմանապահների փողոց 6/2 տարածք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: