Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արմավիրի մարզի «Սարդարապատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի «Սարդարապատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: