Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2-րդ, 35-րդ կետի զ) ենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմանուշ Բարսեղյանի 2022 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 6553 դիմումը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Արմանուշ Բարսեղյանի կողմից ինքնակամ կառուցված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 23/2 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 10032023-04-0081, տրված` 10.03.2023թ./21.4 քմ մակերեսով առևտրի սրահը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0065-0045-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.002625 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, խառը գործառնական նշանակության հողամասն /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0065-0045/, այսուհետ Գույք վարձակալությամբ` առևտրի սրահ օգտագործելու նպատակով, տրամադրել քաղաքացի Արմանուշ Բարսեղյանին:
2.Վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի:
3.Սահմանել որ.
ա)առաջին հինգ տարվա ընթացքում յուրաքանչյուր տարվա համար մեկ քմ մակերեսի վարձակալության վճարը` 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
բ)յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալությանվճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 50 %-ի չափով:
4. Որոշումնուժիմեջէմտնումընդունմանըհաջորդողօրվանից: