Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ԱՌՍԹՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում բնակելի թաղամասի կառուցմանն առնչվող փաստաթղթերի փաթեթը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն «ԱՌՍԹՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ. Բաղրամյան փողոցի 39 հասցեի 4.645 հա բնակավայրերի նպատակային նշանակությամբ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության մակերեսով 04-001-0202-0001 կադաստարյին ծածկագրով հողամասում «Նորք» բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատմաններդրումային ծրագրին` համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել «Նորք» բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը` համաձայն N2 հավելվածի:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին (Դ. Խուդաթյան)` իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: