Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Հայկ Անդրանիկի Մելեքյանի 04.05.2022թ. թիվ 2404 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու վերաբերյալ, համաձայն որի Հայկ Անդրանիկի Մելեքյանին
սեփականության իրավունքով պատկանող 0.5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 04-076-0118-0014)փոխադրել արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: