Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 05-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 205-Ն որոշմամբ և հիմք ընդունելով "Դիջիթեյն" ՍՊԸ-ի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Բավարարել "Դիջիթեյն" ՍՊԸ-ի հայտը և թույլատրել ք.Արմավիր Չարենցի 4 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել առևտրով 24:00-ից հետո :
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին "Դիջիթեյն" ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից