Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 137-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2023 թվականի N 137-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով,   <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի  3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի ուղերձը  և  ՀՀ Արդարադատության  նախարարության 18.12.2023թ. թիվ 53557-2023  պետական փորձագիտական եզրակացությունը`

ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների.  եկամուտների գծով`   2803347,5  հազար  դրամ, ծախսերի գծով`   2803347,5  հազար  դրամ, դեֆիցիտը(պակասուրդը)` 0 դրամ:  

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝    2803347,5  հազար  դրամ.                                     

 3.Հաստատել Հայաստանի Հանրպետության Արմավիրի մարզի   Արմավիր համայնքի 2024թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝    2803347,5  հազար  դրամ.

4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի    մարզի  Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝     հատված 3-ում  ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը   2803347,5  հազար  դրամ.

5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024  թվականի  բյուջեի միջոցների    տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)  հատված  4-ին   համապատասխան (հավելված 4).

6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի 2024  թվականի  բյուջեի հավելուրդի  օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտիֆինանսավորման աղբյուրները հատված                                5-ին համապատասխան (հավելված 5).

7. Հաստատել Հայաստանի  Հանրապետության   Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի 2024 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված 6-ում  ներկայացված  գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6), ընդամենը՝  2803347,5 հազար դրամ.

8. Թույլատրել Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի  համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետի  համաձայն համայնքի 2024  թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի  չափով վերաբաշխումներ:

9.Սույն փոփոխությունները կատարել այնպեսոր բյուջետային տարվա ընթացքում  կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի  սահմանցած չափաքանակը.

10.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


Կողմ -18

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.40 Մբ)
(6.89 Մբ)
(50.57 Կբ)
(38.44 Կբ)
(38.22 Կբ)
(37.65 Կբ)
(2.11 Կբ)
(2.11 Կբ)
(37.35 Կբ)
(2.11 Կբ)
(2.12 Կբ)
(46.25 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner