Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 26/3 հասցեում գտնվող` 04-001-0050-0098 ծածկագրով, 41,0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տրամադրել մրցութային եղանակով, ժամանակավոր շինություն /տաղավար/ տեղադրելու համար՝ առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Կառուցապատման տրամադրման ժամկետ սահմանել 15 տարի:
3. Սահմանել.
ա) առաջին հինգ տարվա ընթացքում /հողամասի/ մեկ քմ մակերեսի կառուցապատման վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ:
բ) յուրաքանչյուր հինգ տարին մեկ կառուցապատման վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: