Ղեկավարվելուվ «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 5-րդկետով, «Նորմատիվիրավականակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդմասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝
Տող 1261՝ «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակը ավելացնել 8093.5 հազարդրամով.
Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակը ավելացնել 331906.5 հազար դրամով՝ սահմանելով 339706.5 հազար դրամ.
2) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն ավելացնել 10000,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 70000,0 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի ճանապարհների վերանորոգման նպատակով,
գ.06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 115000,0 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի ջրամատակարարման ցանցերի վերակառուցման աշխատանքների համար,
դ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 145000,0հազար դրամով, Արմավիր քաղաքի թիվ 2, Սարդարապատ և Արաքս գյուղերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար,
ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի 4891 հոդվածը պակասեցնել 331906.5 հազար դրամով։
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: