Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին»թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում. բյուջետային տող 1342` Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ, պակասեցնել 483.0 հազար դրամով` սահմանելով 5997,0 հազար դրամ,հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության հետ 03.03.2023թ. կնքված թիվ 22 պայմանագիրը:
2) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա.01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածը պակասեցնել 94,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 94,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ » ծրագրի ծախսերի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածն ավելացնել 18000,0 հազար դրամով, համայնքի ճանապարհների գծանշման աշխատանքներն ապահովելու համար,
գ. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 220.0 հազար դրամով,<<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի զբոսայգի>> ՀՈԱԿ-ի տնօրեն Դ.Պետրոսյանի զեկուցագրի համաձայն`Բաղրամյան պողոտային հարակից Նոր-Այգում աշխատանքներ իրականացնելու համար,
դ. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 135.0 հազար դրամով,շախմատի դպրոցի սաների մասնակցությունը <<Գարուն 2023>> միջազգային մրցաշարին ապահովելու համար
ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ » ծրագրի ծախսերի 4891 հոդվածը պակասեցնել 18838,0 հազար դրամով։
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: