Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Բյուջե 2023
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

  Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդհոդվածով,   <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի  3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2023 թվականի բյուջեի ուղերձը  և ՀՀ Արդարադատության  նախարարության 15.12.2022թ. փորձագիտական եզրակացությունը`

 

 ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝ 2279482,4  հազար  դրամ.

 2.Հաստատել Հայաստանի Հանրպետության Արմավիրի մարզի   Արմավիր համայնքի 2023թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝  2279482,4  հազար  դրամ,

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի    մարզի  Արմավիր համայնքի 2023թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում  ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը 2279482,4  հազար  դրամ.

4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի  բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)  հատված  4-ին   համապատասխան (հավելված 4).

5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի 2023 թվականի  բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտիֆինանսավորման աղբյուրները հատված   5-ին համապատասխան (հավելված 5).

6. Հաստատել Հայաստանի  Հանրապետության   Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի 2023 թվականի  բյուջեի ծախսերը՝     հատված                           6-ում  ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը  համապատասխան (հավելված 6),ընդամենը՝ 2279482,4 հազար  դրամ.

7Թույլատրել Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի  համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետի  համաձայն համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի  չափով վերաբաշխումներ:

8.Սույն փոփոխությունները կատարել այնպեսոր բյուջետային տարվա ընթացքում  կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի  սահմանցած չափաքանակը.

9. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.56 Մբ)
(81.88 Կբ)
(39.11 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner