Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի(կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու՝ 2010 թվականի հունիսի 21-ի՝ «Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 77-Ա որոշումը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |