Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 06/27.1/58214 պետական փորձագիտականեզրակացությունը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1) Սահմանել, որ Արմավիր համայնքի ենթակայությաննախադպրոցական ուսումնական հաստատությններիծառայությունիցօգտվողներիհամար՝համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքայինենթակայությանարտադպրոցականդաստիարակությանհաստատությունների (երաժշտական,արվեստի, մարզական դպրոցներևայլն) ծառայություններիցօգտվողներիհամար՝համայնքիկողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2023 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն, եթե՝
ա. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.
բ. երեխայի ծնողը հաշմանդամություն ունեցող անձ է.
գ. հաշմանդամություն ունեցող երեխա է.
դ. շուրջօրյա խմբի երեխա է.
ե. ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխա է.
զ. Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արմավիր համայնքում վերաբնակեցված երեխա է:
2) Արմավիր համայնքի ենթակայությաննախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքայինենթակայությանարտադպրոցականդաստիարակությանհաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզականդպրոցներևայլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2023 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում արտոնությունը՝
ա. միայնակ մայրերի երեխաների համար
բ. ընտանիքիերեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակության հաստատություններ հաճա-խող երկու և ավելի երեխաներից մեկի համար:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Սույն որոշման 1-ին կետի
1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝երեխայի ծնողի կամ նրաօրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրիպատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի կամ ծնողների մահվան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված
լինելու մասին:
2) որոշման 1-ին կետի
1- ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, պետական մարմնի հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող որոշման
պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխային գիշերակա- ցով ապահովելու հիմնավոր պատճառներով, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տե-ղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմու- մատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում նշված դեպքերում՝
երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք Արմավիր համայնքում փաստացի բնակության վերաբերյալ:
6) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմու- մատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը`
երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերա-բերյալ:
7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի
«բ» պարբերությունում նշված դեպքերում՝երեխայի ծնողի կամ նրա օրինական ներ-կայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատ-ճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրումհաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության հաս-տատություն հաճախելու վերաբերյալ:
3. Որոշումը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարա-բերոթյունների վրա: |