Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 069-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2022 թվականի N 069-Ն

2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ30-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդմասերով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության`  2022 թվականի փետրվարի 1-ի N/4071 պետական փորձագիտական եզրակացությունը՝

Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ

1) Արմավիր խոշորացված  համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն,   եթե՝

ա. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.  

բ. երեխայի ծնողը հաշմանդամ է.

գ. հաշմանդամ երեխա է.

դ. գիշերող երեխա է.

ե. ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխա է.

զ. Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արմավիր համայնքում վերաբնակեցված երեխա է:

2) Արմավիր խոշորացված  համայնքի համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում  արտոնությունը՝  

ա. միայնակ մայրերի երեխաների համար  

բընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակութ-յան հաստատություններ հաճախող երկու և ավելի երեխաներից մեկի համար:

2.  Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք  են  հանդիսանում  հետևյալ  փաստաթղթերը՝

1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ա> պարբերությունում  նշված  դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի կամ ծնողների մահվան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <բ> և <գ> պարբերություններում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամնրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենըհաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական   փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <դ> պարբերությունում  նշված դեպքերում՝  

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխային գիշերակացով ապահովելու հիմնավոր պատճառներով, որին  կցվում են վեր-ջինիս անձնագրի պատճենը,  երեխայի ծննդյան վկայականի պատճենըտեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

4)       որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ե> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենըտեղեկանք բնակչության  ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <զ> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմողի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք Արմավիր քաղաքում փաստացի բնակության վերաբերյալ:

6) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <ա> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենըտեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը` երեխայի ծննդյան  վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

7)  որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենըտեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույննախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության  հաստատություն հաճախելու վերաբերյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի  ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը:

4. Որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -23

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner