Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն է: Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886թ., երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետ արյունոտ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին: 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Այժմ այս տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Նախկինում, սակայն, Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր էր. շքերթ էր լինում, մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում էին: Այսօր այդ ամենը վերացել է: 1991թ. ի վեր Հայաստանում մայիսի 1-ին հիմնականում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է տոնակատարություն կամ փոքրիկ երթ կազմակերպում Երևանում` ծաղկեպսակ
Ոչ աշխատանքային օր է: