Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արմավիրի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երեք ծրագրային հայտերի (Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և մշակույթի տան միջնամասում ժամանակակից լուծումներով այգու կառուցման ծրագիր, Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգման ծրագիր և Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգման ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ հայտերը կազմված են` համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

Հաշվի առնելով նշյալ որոշման հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ սույն գրությամբ նախարարությունը ծանուցում է՝ Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և մշակույթի տան միջնամասում ժամանակակից լուծումներով այգու կառուցման ծրագրի, Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգման ծրագրի և Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգման ծրագրի հայտերին համաձայնություն տալու մասին:                                     

Միաժամանակ նկատի ունենալով նաև հիշյալ որոշման  հավելվածի 22-րդ կետում նախանշված կարգավորումը` առաջարկում ենք հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակել համայնքի պաշտոնական կայքում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (78.8ԿԲ)
file (1.8ՄԲ)
file (1.7ՄԲ)
file (2ՄԲ)
Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Մասնակցային բյուջետավորում 2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner