1.Սույն կարգը սահմանում է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգը:
2.Քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է ամեն երեքշաբթի օրը ժամը 1400-ից:
3.Եթե քաղաքացու հարցը չի վերաբերվում ՏԻՄ-երի գործառույթներին, ապա քաղաքացուն խորհրդատվություն է տրվում, թե որ մարմնի իրավասությանն է վերաբերվում տվյալ հարցը:
4.Համայնքի ղեկավարի իրավասության մեջ չեն դատական մարմինների վարույթում գտնվող և դատարանների վճիռներով լուծում ստացած հարցերի վերաբերյալ քաղաքացիների դիմումները:
5.Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանը` քաղաքացիների բարձրացրած հարցերի բնույթից կախված, անհրաժեշտության դեպքում ընդունելությանը կմասնակցեն նաև փոխքաղաքապետերը և աշխատակազմի բաժնի պետերը: