Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1 դրույք) թափուր տեղի համար։
Մեթոդիստի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մանագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․ դիմում
2․կրթության մասին փաստաթուղթ
3․ անձը հաստատող փաստաթուղթ
4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5․ ինքնակենսագրություն
6․ մեկ լուսանկար` 3/4 չափի
7․ այլ պետության քաղաքացիները` ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։
8․ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/
10․ որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2024 թվականի մարտի 6-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 11-ին՝ ժամը 10։00-ին, թիվ 3 մսուր-մանկապարտեզում (հասցե` Դարմոյան 8):
Տեղեկատվությունների համար զանգահարել (093475599):