Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.24 Փա՛ռք նվիրյալ գաղափարներով հերոսական ճանապարհին անմահացած մեր հայորդիների հիշատակին:
Մայիսի 9-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզային և համայնքային տարբեր ոլորտների ներկայացուցիչների, համայնքի բնակիչների հետ հարգանքի տուրք մատուցելով ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում, Հայաստանի Հանրապետության անկախ պետականության համար բոլոր ժամանակներում, ինչպես նաև ֆաշիզմի դեմ հայրենյաց, հայրենանվեր պայքարում իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների, ազատամարտիկների, նահատակված մեր խիզախ զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Փա՛ռք հայրենիքին,
Փա՛ռք նվիրյալ գաղափարներով հերոսական ճանապարհին անմահացած մեր հայորդիների հիշատակին:
07.05.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Մայիսի 7-ին Արմավիրի համայնքապետարանում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին համայնքի տարբեր բնակավայրերից 11 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին աշխատանքի ապահովմանը, ֆինանսական, բնակարանային, կոմունալ-կենցաղային, քաղաքաշինության, սոցիալական ոլորտներին և համայնքային ենթակա կառույցների գործունեությանը:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը քննարկվեցին և համապատասխան ոլորտային պատասխանատուներին տրվեցին հանձնարարականներ:
07.05.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի այցը Այգեվան գյուղ
Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այցելել է Արմավիր համայնքի Այգեվան գյուղ:
🌳💦Համայնքի ղեկավարը վարչական ղեկավար Հարություն Սահակյանի, ավագանու անդամ Կարեն Աղախանյանի և գյուղի բնակիչների հետ շրջել է գյուղում, քննարկել գյուղում տարվող գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման ջրի հետ կապված հարցեր, վերլուծել բնակիչներին հուզող խնդիրները:
06.05.24 Հերթական աշխատանքային խորհրդակցությունը Արմավիրի համայնքապետարանում
Մայիսի 6-ինԱրմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Անդրադարձ կատարվեց համայնքում առկա խնդիրների, դրանց լուծման առաջնահերթությունների և առաջիկա անելիքների վերաբերյալ:
03.05.24 ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի այցը Արմավիր
Աշխատանքային այցով Արմավիր համայնքում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ծանոթանալու ՀՀ պետական բյուջեով իրականացվող` Մ-5 (Նորապատ)֊ Հ-17 (ավտոճանապարհ) կմ 0+000-կմ 1+700 հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին և որակին։Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է շինհրապարակում, քննարկել նախագծային լուծումները, աշխատանքների ժամկետները։Այս պահին ընթանում են հողային քանդման և մայթերի սալիկապատման ... Մանրամասն
03.05.24 Հայտարարություն
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է Ձեզ, որ 2024 թվականի մայիսի 7-ին, ժամը 14։00-ից տեղի կունենա Արմավիր համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելություն (ք․ Արմավիր Հանրապետության 32)։
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 06.05․2024թ․, ժամը 18։00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան կամ զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով։
01.05.24 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՎԱ՝ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ
Արմավիր համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի առիթով, ցանկանում եմ ուժ, եռանդ, բարի կամք մեր համայնքում ձեռնարկված կառուցողական աշխատանքներում, լավատեսություն և նոր հաջողությունների հասնելու ձգտումով աշխատանքային բարձր տրամադրություն:
Քանզի մեզանից յուրաքանչյուրի լրջագույն պատասխանատվությունն ու բարեխիղճ նվիրումով աշխատանքն է ապահովվում վաղվա օրվա բարեկեցիկ կյանքն ու միջավայրը:
Սիրելի՛ արմավիրցիներ, մեր ամենօրյա հետևողական ուշադրությամբ նպաստենք մեր համայնքում ընթացող բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Մասնակցային բյուջետավորում 2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner